Monday, January 26, 2015

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ

   
       Ինչպես Հնդկաստանում, այնպես էլ  Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունները տարբեր երկրներում հունվարի 26-ին նշում են Հնդկաստանի Հանրապետության օրը:

Հնդկաստանի դրոշը

      Այս տոնը նշանավորվում է Հնդկաստանի Սահմանադրության ընդունմամբ՝ որով երկիրը բրիտանական իշխանությունից անցնում է հանրապետության: 200 տարի լինելով բրիտանական գաղութ՝ 1947 թվականի օգոստոսի 15-ին Հնդկաստանը դառնում է անկախ երկիր:
       1950 թվականի հունվարի 26-ին  ընդունվում է Սահմանադրությունն և  նույն օրը Հնդկաստանը հռչակվում է հանրապետություն:
      Ամեն տարի մայրաքաղաք Նոր Դելլիում նախագահական պալատից  Ռաջ Պաթհ գլխավոր պողոտայով դեպի <<Կարմիր Բերդ>> են շարժվում զինված ուժերի շքերթը, Հնդկաստանի ժողովուրդների ազգային բազմերանգ տարազներով պարային խմբերը:
     Հունվարի 26-ը համարվում է հանգստյան օր, և բոլորը ընտանիքներով դիմավորում են Հանրապետության օրը:
     Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված շքերթին մասնակցելու նպատակով՝ այս տարի Հնդկաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման




ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Հնդկաստանի Հանրապետության վարչապետ  Նարենդրա Մոդիի





Հնդկաստանի Հանրապետության Ազգային օրհներգը


No comments:

Post a Comment